Աբովյանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի տրածաշրջանների ճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Աբովյանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մ:
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղբյուրը՝ http://www.1in.am/2055665.html