Գալուստ Սահակյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանին` Երևանում ընթացող գործընթացների շուրջ քննարկում անցկացնելու առաջարկով: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, որ ԱԺ նախագահը պատասխանն արդեն տվել է: Բաբայանը մեզ փոխանցեց, որ այս պահին ԱԺ նախագահը խորհրդարանական ֆորմատով քննարկում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դա նաև ավելորդ միջամտություն կլինի ընթացող գործընթացներին: «Եթե Ազգային ժողովում որևէ ֆորմատով քննարկում լինի, ապա դա կնշանակի միջամտություն քրեական գործին: Չմիջամտելը պատճառներից մեկն է, բայց այնուամենայնիվ չկա այն առարկան, ինչի շուրջ այս պահին քննարկելու անհրաժեշտություն կա», – հավելեց Բաբայանը:
Աղբյուրը՝ http://armlur.am/558065/