Երևանյան լճի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 12-ից 13-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկույթ, Մայիսի 9-ի փողոցի վերջնամասում՝ 1200 քմ բուսածածկույթ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Գառնիկ Գալստյան փողոցի թիվ 19 տան բակում՝ 1500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Աղբյուրը` http://shabat.am/article/65765/65765.html