Առողջապահության նախարարությունը 168,3 մլն դրամի դեղ կգնի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով թույլատրվում է իրականացնել 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգը: Նախարարի խոսքով` հաստատված գնումների անվանացանկում ներառված դեղերը պլանավորվել են, սակայն ձեռք չեն բերվել` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` մասնավորապես ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում, ՀՀ մարզերի և քաղաք Երևանի բժշկական հաստատություններում առկա դեղերի մնացորդները, 2015 թվականի դեղերի միջին տարեկան փաստացի ծախսերը և հաշվառված հիվանդների թիվը: Խնդրի կարգավորման նպատակով նախարարությունը ձեռք կբերի 168,3 մլն դրամ գումարի չափով դեղեր:

Աղբյուրը՝ http://armlur.am/552114/