Որ դեպքում է վարորդն ազատվում տուգանքից և որն է նվազ նշանակության իրավախախտումը

Նվազ նշանակության իրավախախտման դեպքում վարորդը տեղում պատասխանատվության չի ենթարկվում. զգուշացնում են վարորդին, և եթե նա տեղում կամ, որոշ դեպքերում, 24 ժամվա ընթացքում շտկում է խախտումը, չի տուգանվում: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթն ուժի մեջ է մտել հունվարի 11-ից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը ներկայացրեց, թե որն է համարվում նվազ  նշանակության իրավախախտում :

«Նվազ իրավախախտում է համարվում օրինակ, երբ դիմապակիները թաղանթապատված են, կամ երբ, օրինակ, տեխզննման թուղթը դիմապակուն փակցված չի լինում: Եղել են դեպքեր, որ նույն մարդուն այս 6 ամսվա մեջ 11 նկատողություն ենք արել»,- նշեց նա: Չիլինգարյանը տեղեկացրեց նաև, որ շուտով վարորդները հնարավորություն կունենան էլեկտրոնային տարբերակով տեսնելու իրենց` նվազ նշանակության իրավախախտումները:

Աղբյուրը՝ http://armlur.am/551291/