Հալեպում հրթիռակոծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց գտնվող «Կիլիկիա» շենքը

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսի 2-ին ժամը 03:15-ին հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց գտնվող «Կիլիկիա» շենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Տարածքում գտնվող բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառույցը նյութական վնասներ է կրել: Զոհեր ու վիրավորներ չեն արձանագրվել:

 

աղբյուրը` nyut.am