Արմավիրի մարզում մեքենաներ են այրվել. կան տուժածներ

 

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հուլիսի 1-ի կեսօրին մեքենաներ են այրվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ավտովթար:
Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի 34 FQ 007 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ հրդեհվել է, այնուհետեւ վարորդը՝ Խ. Խ.-ն, փորձել է կայանել մեքենան «ՎԱԶ-2106» 34 AM 178 համարանիշի (վարորդ՝ Է. Բ.) մակնիշի ավտոմեքենայի կողքին, ինչի հետեւանքով վերջինս նույնպես հրդեհվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Խ. Խ., Խ. Ա. եւ Ու. Կ.-ն տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել են «ԶԻԼ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

 

Աղբյուրը` orer.am