Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-6-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 2-6-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Երևանի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.80C (1974 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1978 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.60C

Աղբյուրը` tert.am