Խոշոր հրդեհ Սասունիկ գյուղում. ծխախեղդ է եղել 20 հավ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցի վերջնամասում՝ գարաժների մոտ, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.23-ին:

Այրվել է Գ. Ն.-ին պատկանող ավտոտնակում կուտակված մոտ 4 խմ փայտ, մոտ 3 խմ աթար, 3 հատ մահճակալ, 5 հատ դուռ, 5 հատ պատուհան, 1 հատ սառնարան, կենցաղային իրեր եւ ավտոտնակի տանիքի մոտ 1 քմ փայտյա կոնստրուկցիաները, հարակից ավտոտնակում ծխախեղդ են եղել Մ. Ե.-ին պատկանող 20 հավ: