Երևանում զինվորական զրահամեքենա է այրվել

Երևանի Դավիթ-Բեկ փողոցում, այսօր՝ հունիսի 20-ին, առավոտյան ժամը 8։40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Զինված ուժերին պատկանող զինվորական զրահամեքենայում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Tert.am-ի հարցին, թե ինչպես էր զինվորական զրահամեքենան հայտնվել Դավիթ-Բեկ փողոցում, Հովհաննիսյանն ասաց, որ մեքենան հրդեհվել է տեղափոխման պահին: Այրվել է մեքենայի շարժիչը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռ չի հաջողվել ճշտել:

Դեպքի վայր մեկնած հրշեջները մեքենայի շարժիչում առաջացած հրդեհը  ժամանակին կարողացել են մարել:  Տուժողներ չկան:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/20/zrahameqena/2055110