Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ն Արցախի պատգամավորին ծեծի ենթարկելու առնչությամբ

Հ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտում է Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը: Միևնույն ժամանակ պաշտոնյան նկատեց, որ ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տիրապետում է իրավիճակին ու կկարողանա պատասխանել բոլոր հարցերին: «Ակտիվորեն հետևում ենք մամուլի հրապարակումներին, այդ տեղեկության հետ կապված ևս: Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Արձագանքեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, այնպես որ իմ իրավասությունն ընդհանրապես չկա»,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Նա նշեց նաև, որ այս պահին քննություն է ընթանում և իրավասությունների տարանջատման որոշակի հարցեր կան: «Ինչ վերաբերում է ԼՂՀ ՄԻՊ իրավասություններին, ապա պարոն Մելիքյանը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին ու կկարողանա ամբողջովին պատասխանել ձեր հարցերին»,-հավելեց Արման Թաթոյանը:

 

344f04a73c7a6ed4937211b652c2b69c

Աղբյուրը` http://nyut.am/?p=119094&l=am