Մարդիկ մահանում են ավանդների հերթին սպասելով, գոնե ժառանգներին փոխանցեք գումարները. Է. Մարուքյան

ԱԺ լիագումար նիստում 2015թ-ի կատարողականի քննարկմանն ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչու ավանդները չեմ փոխանցում ժառանգներին, երբ մարդը մահացել է:

Ըստ նրա՝ կատարողականում գրվում է, որ այս մարդկանց նկատմամբ պարտավորությունները կատարել ենք, բայց երբ մարդիկ մահանում են ավանդների հերթին սպասելով, գոնե ժառանգներին չեն փոխանցում:

«Պետությունն ասում է մենք ավանդները չենք վերադարձնում, փոխհատուցում ենք։ Այդ պատճատով, երբ մահանում է մարդը, ո՞վ պետք է ավանդ ստանա, ժառանգը չի կարող ստանալ: Այդտեղ իրավական խնդիր կա, եթե ավանդը պետությունը չի վերադարձնում, ինչպե՞ս է բյուջեի մեջ ամեն տարի նշում ինչ-որ չափով, որ փոխանցել եք ավանդը, պետական պարտքը մարել եք, եթե ժառանգներին չեք տալիս, ուրեմն, պետության պարտավորությունը մնում է այնքան, որքան կա»,-ասաց Մարուքյանը և նշեց, թե մի կողմից մարդկանց ավանդը չենք վերադարձնում, մյուս կողմից թաքուն մի տող է գրած, որ պետական պարտքը մարել ենք:

Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց, որ պետական պարտքը սահմանված է օրենսդրությամբ, իսկ փաստաթղթում պատգամավորի նշած պարտավորությունները ներառված չեն. «Դրանք չեն դիտարկվում որպես պետական պարտքի մաս»։

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/07/Maruqyan/2042637