Սերժ Սարգսյանը նոր ռեֆերենտ ունի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ` Արտյոմ Սեդրակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի կարգադրության մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ կետը՝ որոշում եմ.
Արտյոմ Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ»:

 

Աղբյուրը` http://www.1in.am/1930376.html