ՀՀ-ում հուլիսի 1-ից բնակիչների համար գազը կէժանանա

Հուլիսի 1-ից ՀՀ-ում բնական գազի սակագինը սպառողների համար 156 դրամից կդառնա 146.7 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ  բնական գազի  դիմաց։ Այս մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կայացված որոշման համաձայն`  հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նիստում քննարկվեց  բնական գազի  փոխադրման  սակագնի, մատակարարման համակարգի,  օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների` «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հայտը, համաձայն որի` սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանվեցին հետևյալ սակագները.
Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում  ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 146.7 դրամ է` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի  համար։
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը 257.56 ԱՄՆ դոլար է`սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/31/gaz/2036248