Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել.«Ժողովուրդ»

««ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել։ Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը և Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ՋՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝իշխանությունը I չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկ–| ված լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես | է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկոդակաև ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները։ Եվ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռումպցիոն սխեմայի մասին։ Բայց նկատենք, որ բոլոր ձերբակալվածները նախկին պաշտոնյաներ են, այսինքն՝ ՊՆ գործող որևէ պաշտոնյա դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Հավանաբար թույլ չի տրվում ավելի առաջ անցնել։ Թեև բոլորին էլ հասկանալի է, որ չնայած ձերբակալվածների զբաղեցրած դիրքին, այնուամենայնիվ, նրանք միայնակ, առանց բարձրադիր գեներալների աջակցության չէին կարող հանցանք գործել։ Եվ ուրեմն ինչո՞ւ են կալանավորվում միայն «մանր ու միջին» ձկները, և ինչպե՞ս են մանևրում խոշորները։ Թեմայի մանրամասները՝ վաղվա համարում»,–գրում է թերթը։

 

Աղբյուրը` http://orer.am/?p=204896&l=am