Հրդեհ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհին. այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ

Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակա սարալանջին այրվում է մոտ 30 հա բուսածածկույթ: Հրդեհը մասամբ մեկուսացվել է ժամը 18.35-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև «Արևիկ» ազգային պարկի մասնաճյուղի 10 աշխատակից, Կարճաղբյուր գյուղի 25 բնակիչ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ջրատարը:

Դեպքի մասին տեղեկացվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: Ժամը 18.41-ից մինչև 07.43-ը Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 հրշեջ-փրկարար իրականացրել է հերթապահություն: Մայիսի 30-ին, ժամը 06.40-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայր է մեկնել նաև Կարճաղբյուր գյուղի 15 բնակիչ և «Արևիկ» ազգային պարկի մասնաճյուղի 10 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Աղբյուրը՝ http://armlur.am/535230/