Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները գյումրեցիներ են. ԲԿ

Մայիսի 23-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Գյումրի» ԲԿ տեղափոխվածները Գյումրիի բնակիչներ են: Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: Ստորև ներկայացնում ենք նրանց անունները.
1. Արտյոմ Մ. 1979թ.
Ախտորոշում` «Աջից ճաճանչոսկրի ս/3 փակ կոտրվածք, ծղիկոսկրի գլխիկի հոդախախտով: Աջ սրունքի մ/3 մակերեսի և դեմքի սալջարդ վերքեր»:
2. Արկադի Ս. 1977թ.
Ախտորոշում` «Զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք տեղաշարժով: Գլխի բազմակի սալջարդ վերքեր: Մարմնի բազմաթիվ քերծվածքներ»: (վերակենդանացման բաժ.)
3. Արթուր Մ. 1984թ.
Ախտորոշում` «Ձախից հարակնակապճային շրջանի և կոպի սալջարդ վերքեր: Աջ սրունքի փափուկ հյուսվածքների սալջարդ»:
4. Անդրե Հ. 1987թ.
Ախտորոշում` «Ստորին ծնոտի կզակային հատվածի սալջարդ վերք: Ձախից ազդրոսկրի գլխիկի հոդախախտ»:
5. Արկադի Դ. 1989թ.
Ախտորոշում` «Աջից ազդրոսկրի գլխիկի հոդախախտ: Աջ ծնկան հոդի շրջանի սալջարդ վերք»:
6. Ազատ Խ.1962թ.
Ախտորոշում` « Զույգ ազդրոսկրերի վզիկի փակ բեկորային կոտրվածք տեղաշարժով: Աջ սրունք-թաթային հոդի բաց բեկորային ներհոդային կոտրվածք-հոդախախտ: Գլխի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքեր: Մարմնի տարբեր հատվածների սալջարդ վերքեր»: (վերակենդանացման բաժ.)

 

7.Ախտորոշում` «Աջ ճաճանչդաստակային հոդի փակ կոտրվածք հոդախախտ: Ձախ սրունքի զույգ ոսկրերի վ/3-ի բաց բեկորային կոտրվածք տեղաշարժով: Գլխի ճակատային շրջանի սալջարդ վերք: Մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ քերծվածքներ»: (վերակենդանացման բաժ.)
8. Էդգար Հ. 1988թ.
Ախտորոշում` «Կրծքավանդակի փակ վնասվածք, աջից կողերի բազմաթիվ կոտրվածքներ, աջակողմյան հեմոպնևմոթորաքս»: (վերակենդանացման բաժ.)
9. Տիգրան Խ.1968թ., բժշկական կենտրոն տեղափոխվել է մահացած:
Տուժածներից չորսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ծանր առողջական վիճակով, իսկ մյուս չորսը՝ վնասվածքաբանական բաժանմունքում, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդներից երեքը վիրահատվել են, մյուսներին վիրահատելու անհրաժեշտություն չի եղել:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/23/gyumreci/2028467