Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով քրեական գործ է հարուցվել

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով: Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության  պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։

Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու» — նշել էր Պողոսյանն իր դիմումում:

Ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպվածհանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) հրապարակել են օֆշորների համաշխարհայինցանցին նվիրված հետազոտություն: Խոսքը վերաբերում է շուրջ 11,5 մլն փաստաթղթի, որոնք բացահայտում են «ստվերային տնտեսության» մասշտաբները, որին մասնակցում են համաշխարհային հայտնի քաղաքականգործիչներ ու գործարարներ: Ըստ այդ փաստաթղթերի՝ Միհրան Պողոսանը Պանամայում գրանցված երեքընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթենթրեյդինգ ինքորփորեյթինգ»  (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» (BANGIO INVEST S.A.),բաժնետեր է:

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` http://nyut.am/?p=115426&l=am