Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը:

Տարիներ շարունակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ և հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/01/president/2007409