Հայտնի են Հայաստանում բուհական ընդունելության միասնական քննությունների օրերը

Հայտնի են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության միասնական քննությունների օրերը: Ինչպես տեղեկացրին Գնահատման և թեստավորման կենտրոնից, «Կենսաբանություն», «Աշխարհագրությու ն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2016 թվականի հունիսի 3-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 7-ին, «Ֆիզիկա»-ն հունիսի 10-ին է, «Օտար լեզու»-ն` հունիսի 14-ին: «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 17-ին է, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներինը` հունիսի 21-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 24-ին է:

 

 

 

Աղբյուրը` tert.am