Վաչե Տերտերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ

default Abrahamyan

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Տերտերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։

Նյութի աղբյուր Elq.am