Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Հրազդանում ընտրախախտումների մասին դիմումները

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության՝ (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատա կով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: