Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքում.

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության եւ Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես G550» մակնիշի 01 SA 099 համարանիշի (վարորդ՝ Ս. Ա.), BMW մակնիշի 05 MS 558 համարանիշի (վարորդի անձը չի պարզվել), «Մերսեդես C180» մակնիշի 81 VU 008 համարանիշի (վարորդի անձը չի պարզվել), «OPEL» մակնիշի 03 OU 166 համարանիշի (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Շ. Մ.-ն, Կ. Մ.-ն, Լ. Մ.-ն, Կ. Պ.-ն եւ Մ. Ա.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել են Աբովյան ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն «Մերսեդես G550» –ի վարորդ՝ Ս. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյան ԲԿ, այնուհետեւ Մ. Ա.-ն եւ Ս. Ա.-ն տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:

Լուրեր Հայաստանից — NEWS.am