Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում շարունակվում է վկաների հարցաքննությունը

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում շարունակվում է վկաների հարցաքննությունը։

Առաջին վկան զորամասի վարորդ Արա Աթոյանն է (1982թ. ծնված)։ Վկայի ցուցմունքները վատ ակուստիկայի պատճառով գրեթե չէին լսվում, եւ անգամ դատավոր Հարություն Մովսիսյանը պարբերաբար կրկնել էր տալիս պատասխանները։ Ցուցմունքից պարզ է դառնում, որ վկան եւ մեղադրյալը ծանոթ չեն եղել։ Նրա խոսքով՝ 2015թ. հունվարի 12-ի կեսգիշերին մոտ ինքը տագնապի ազդանշան է լսել եւ իրենք դուրս են եկել  Բայանդուրի սահմանակետի ուղղությամբ։

Փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին տված Աթոյանի պատասխաններից պարզ է դառնում, որ, դեպքի վայր ժամանելով, նա մնացել է մեքենայի մոտ, եւ ոչ ոքի չի տեսել։ Այնտեղ նա մնացել է մոտ կես ժամ։ Ինչ-որ «ՈՒԱԶ» է տեսել, որից ոչ ոք դուրս չի եկել։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am