Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու համար

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկիրը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պայմանավորված Հայաստանին սպառազինություն վաճառելու փաստով, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Նոտայում ընդգծվում է, որ Ադրբեջանը բազմիցս միջազգային հանրությանը ներկայացրել է փաստեր այն մասին, որ ձեռք բերված զենքերն ու զինտեխնիկան տեղակայվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- հայտարարել է Հաջիևը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանին ժամանակակից սպառազինություն մատակարարելը «չի նպաստում հակամարտության կարգավորմանն ու սրում է լարվածությունը տարածաշրջանում»։

 

Օրերս հաղորդվել էր, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ է հատկացրել ռուսական զենք գնելու համար։

 

Աղբյուրը` http://shabat.am/article/30965/30965.html