Վթար «Հարսնաքար» ռեստորանի մոտ. կան վիրավորներ

default (2)

 

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ 29-ամյա Վ. Ծ.) եւ «Mercedes E124» մակնիշի 29 LU 735 համարանիշներով (35-ամյա վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենաները:

«Mercedes E124» մակնիշի ուղեւորներ՝ 29-ամյա Ս. Պ.-ն եւ 30-ամյա Ա. Ա.-ն  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: