Գյումրիի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված արջերը 1 ամսում գիրացել են 25-30 կգ-ով. լուսանկարներ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Գյումրիի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված արջերի լուսանկարներն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ՝ տեղեկացնելով, որ մեկ ամիս առաջ նրանք 50 կգ էին կշռում, հիմա արդեն՝ 75-80:
Հիշեցնենք, որ մինչ Ռումինիա տեղափոխելը, Մաշա և Միշա արջերը հունվարի 22-¬ին տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կմնան որոշ ժամանակ՝ վերականգնվելու, արտերկիր մեկնելու համար հատուկ պատվաստումներն անցնելու նպատակով:

Նշենք, նաև, որ 2016 թվականի փետրվարի 10-ին  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Համաշխարհային կենդանաբուժական ծառայության (WVS) հետ համատեղ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երեք առյուծներին՝ մայր Մերիի և նրա երկու ձագերին՝ Զիտային և Գիտային, տեղափոխել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

12743844_591842214307982_2198348663820621169_n.thumb 12744099_591842144307989_7831172284737391867_n 12729323_591842217641315_1563217742003208897_n

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/19/gyumri/1936958