ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց հնչող տեսակետի հետ, թե ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանը չի կարող անաչառ լինել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց հնչող տեսակետի հետ, թե ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանը չի կարող անաչառ լինել: «Հայեցակարգային մակարդակով Արման Թաթոյանի մոտեցումները համապատասխանում են մեր պատկերացումներին, և վստահ ենք, որ եթե աջակցությունը նաև խորհրդարանի կողմից լինի, Արման Թաթոյանը կկարողանա իրականացնել այն նաև նոր գործառույթները և լիազորությունները, որ ամրագրված են սահմանադրական փոփոխություններում»,- նշեց Մինասյանը:
Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն ԱԺ լիագումար նիստում կողմ է քվեարկելու ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը: