Խոշոր ավտովթարի պատճառով մահացել են հայտնի խմբի 5 հայտնիները

Հինգ բրիտանացի, որոնց թվում են եղել Viola Beach ռոք խմբի երաժիշտները և նրանց մենեջերը, մահացել են Շվեդիայում տեղի ունեցած ավտովթարում:

Սթոքհոլմի մոտակայքում նրանց մեքենան բախվել է ավտոճանապարհի անվտանգության արգելքին և ընկել է ջրանցքը:

Շվեդիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մեքենան բախվել է արգելքին, որը դրվել է կամրջի վրա վարորդներին նախազգուշացնելու համար։

Ուրբաթ օրը երաժիշտները ելույթ էին ունեցել Շվեդիայում անցկացվող փառատոնին, իսկ շաբաթ օրը նրանք պետք է հանդես գային անգլիական Գիլֆորդ քաղաքում Blossoms խմբի համերգին: Իմանալով ողբերգության մասին՝ Blossoms խումբը չեղյալ է հայտարարել համերգը:

Անցած տարի խումբը թողարկել է իր դեբյուտային «Swings & Waterslides» երգը և մասնակցել է նոր տաղանդներին նվիրված BBC-ի ծրագրին: