Այսօր Տրնդեզ է. տոնի խորհուրդը

Բաժիններ Այսօր Տրնդեզ է. տոնի խորհուրդը Կարդացվել է 315 անգամ ՏարածելՏպել08:46 | Փետրվար 13 2016 Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում: Կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` «հիշեցնելով» ձմռանը, որ եկել է գարնանը զիջելու ժամանակը: Տոնի ամենատարածված բաղադրիչը խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի:

Աղբյուրը՝ http://armlur.am/485057/