Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց:

 

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/12/roads-goris/1929579