Վաղաժամ կդադարեցվի Նորապատ համայնքի ղեկավարի լիազորությունները

ՀՀ կառավարությունը վաղաժամ կդադարեցնի Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի լիազորությունները: Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքի արդեն նախկին ղեկավար Սամվել Բադալյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի առնչությամբ համայնքի ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 21-ին կազմել է արձանագրություն:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքում 2015-ի դեկտեմբերի 6-ին արդեն իսկ ընտրվել է այդ համայնքի նոր ղեկավար՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Նորապատ համայնքում արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»,- նշված է հիմնավորման մեջ:
Աղբյուրը` ՝ http://armlur.am/484039/