Աշոտյանի հրաժարականի մասին կհայտարարվի այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազատվելու է աշխատանքից, նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին կհայտարարվի այսօր՝ փետրվարի 10-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: ԿԳ նախարարությունում արդեն պատրաստվում են ընդունել նոր նախարարին, որը մեծ հավանականությամբ լինելու է Լեւոն Մկրտչյանը:

Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, թե առայժմ պարզ չէ, թե որտեղ է նշանակվելու Արմեն Աշոտյանը: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կամ դեսպան, սակայն այս պահին դեռ հստակ որոշում չկա:

Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Հիշեցնենք նաեւ, որ Լեւոն Մկրտչյանի նախկինում երեք անգամ նշանակվել է ԿԳ նախարար, սա թվով 4-րդ նշանակումն է: