Այսուհետ կգործի թաղման նպաստի անկանխիկ վճարման նոր կարգ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով. տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Բանկը ընտրում է քաղաքացին, այդ մասին նշելով տարածքային բաժին ներկայացրած դիմումի մեջ: Դիմումի հիման վրա վճարման ենթակա գումարը և համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է բանկին, իսկ շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:

Առաջիկայում (որոշումն ուժի մեջ մտնելուց և բանկերի հետ համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո) վերը նշված ընթացակարգով թաղման նպաստի գումարը կարող է վճարվել որոշում կայացնելուն հաջորդող 5-րդ օրվանից սկսած (անձը կարող է համապատասխան դիմում ներկայացնելուց հետո՝ 5-րդ աշխատանքային օրը այցելել բանկի որևէ մասնաճյուղ և ստանալ գումարը):

Հնարավորինս կկրճատվեն նաև թաղման նպաստը վճարելու որոշում կայացնելու ժամկետները: Թաղման նպաստը վերը նշված ընթացակարգով վճարելու ժամկետների և համաձայնագիր կնքած բանկերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 

Աղբյուրը`  http://realnews.am/taghman-npast/#sthash.cOpkxGrb.dpuf