Ճաքած դիմապակիով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում

a330.thumb

 

Airbus A330 ուղևորատար ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնել էր Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաք, վերադարձել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։Պատճառը եղել է այն, որ օդաչուների խցիկում ճաքել է ինքնաթիռի դիմապակին։Արտակարգ իրավիճակների ծառայությունում РИА Новости գործակալության աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։«Ինքնաթիռը ժամը 00։21-ին բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/08/A330/1924677