Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Արթուր Աբրահամը հավաքել է առավելագույն թվով ձայներ:
Նշենք, որ այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 13-րդ անգամ:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/04/arthur-abraham/1921059