Խոշոր ավտովթար Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին

Այսօր` փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին` «Արարատ» հյուրանոցի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 213 շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի 34 DF 642 համարանիշի և Արտաշատ քաղաքի Խորենացու փողոցի 21 տան բնակիչ, 32-ամյա Կարեն Սադոյանի վարած ВАЗ 21014 մակնիշի 35 PO 699 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 28-ամյա Էդնա Իսայանը, 43-ամյա Էդիկ Իսայանը, ВАЗ 21014-ի վարորդ Կ. Սադոյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Նոր Արեշ 44 փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ВАЗ 21014-ին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 3-ը գտնվում են ծանր կայուն վիճակում:

 

 

Աղբյուրը` http://hayeli.am/article/828017