Հանրապետության ավտոճանապարհներին մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 31-ին` ժամը 03.52-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակո ւմից դուրս են բերել «Օպել Վեկտրա B» մակնիշի 31 OO 516 պետհամարանիշով ավտոմեքենան:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից,  հունվարի 31-ին` ժամը 00.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 QR 957 պետհամարանիշով ավ տոմեքենան: