Հայաստանում մահացության հիմնական պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են

Հայաստանում մահվան պատճառների մեջ շարունակում են գերակշռել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Արմենպրեսի փոխանցմամբ՝ ինչպես վկայում ենՀայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները, 2015-ին մահացողների 4 6 տոկոսը կյանքից հեռացել է նշյալ հիվանդությունների պատճառով, 21.9 տոկոսը՝ չարորակ նորագոյացություններից, 7.6 տոկոսը՝ շնչառական օրգանների, իսկ 5.9 տոկոսը՝ մարսողական օրգանների հիվանդություններից, 4.8 տոկոսն էլ արտաքին պատճառներից՝ դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ:
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով էլ՝ 2015 թվականին արձանագրել է ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի 722 դեպք, ինչը 2014-ի համեմատ աճել է 3.3 տոկոսով: Ինքնասպանության դեպքերը 208-ն են եղել՝ 2014-ի համեմատ ցուցանիշն աճել է 23.8 տոկոսով, իսկ ինքնասպանության փորձերը՝ 514-ը, 2014-ի համեմատ ցուցանիշը նվազել է 3.2 տոկոսով:
2015-ին Հայաստանում արձանագրվել է մահվան 27 հազար 835 դեպք, ցուցանիշը 0.4 տոկոսով ավելի է 2014-ի համեմատ:

 

 

 

 

Աղբյուրը’ orer.am