Դիզվառելիքը գյուղացուն կտրամադրվի 280 դրամով. Գյուղատնտեսության նախարար

 

59005.thumb

 

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած  հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

Նախարարը նշեց, որ մրցույթ է իրականացվել, որում հաղթել է «Ֆլեշ» ընկերությունը, որը մեկ լիտրի համար սահմանել է 350 դրամ: «Կառավարությունը կսուբսիդավորի 70 դրամը»,-ասաց Սերգո Կարապետյանը և նշեց, որ դիզվառելիքը գյուղացուն կտրամադրվի 280 դրամով:

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/29/sergo/1914970