Այրված պահակակետում դի է հայտնաբերվել

Հունվարի 28-ին՝ ժամը 14.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող չգործող գործարանի պահակակետը ամբողջությամբ այրված է (մոտ 10 քմ). ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի:

Աղբյուրը` http://hraparak.am/?p=100951&l=am/ayrvac+pahakaketum+di+e+haytnabervel