Վթար Չարենցավանում, կան վիրավորներ

Մեկ վիրավոր տեղափոխվել է Երեւան

Հայաստանի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախաարությունում հունվարի 24-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գայի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 53 VR 555 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 91 NN 101 համարանիշի ավտոմեքենաները, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 40-ամյա Ա. Մ.-ն տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, ուղեւոր 16-ամյա Կ. Օ.-ն եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 25-ամյա Վ. Վ.-ն տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ:

Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Վ.Վ.-ինը` միջին ծանրության, իսկ Կ.Օ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: