Արցախի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թվի աճ է գրանցվել

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում են ստանում 109 հիվանդ, այդ թվում 50-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 46 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էականորեն չի ավելացել: ԼՂՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումները:

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/27/75586/