Հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանում և Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում

Հունվարի 27-ին, ժամը 05.39-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օ. Մ.-ին պատկանող տան բակում գտնվող ցում (80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հարավ-Արևմտյան զանգվածի Բ2 թաղամասի թիվ 44ա շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի պահակակետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.26-ին, մարվել՝ 23.40-ին: Ամբողջությամբ այրվել է պահակակետը` գույքով (5 քմ):

Աղբյուրը` http://shabat.am/article/23853/23853.html