Ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերվել

ՏԿԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անցյալ օրվա ընթացքում մեծ թվով ավտոմեքենաներ են դարձյալ արգելափակվել՝ եղանակային պայմաններով պայմանավոչվա: Փրկարաները բոլոր ավտոմեքենաները դուրս են բերել:
Այսպես.
Հունվարի 27-ին, ժամը 02.14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Կրիստալ» ռեստորանային համալիրի դիմաց ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 04 ՍՏ 358 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 27-ին, ժամը 00.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 25-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին նկատել է ձյան մեջ արգելափակված ևս մեկ ավտոմեքենա:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա G» մակնիշի 34 FU 997 և «Մերսեդես C180» մակնիշի 34 ZT 518 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
***
Հունվարի 26-ին, ժամը 21.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Օմեգա» մակնիշի 34 VU 135 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 21.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հուշարձանների մոտակայքում «Կիա Սորենտո» մակնիշի 55 DA 355 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները վարորդին և ուղևորին տեղափոխել են Նորատուս գյուղ:
***
Հունվարի 26-ին, ժամը 21.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արմավիր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 29 UL 641 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 20.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 27 SC 593 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 18.53-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 35 VO 586 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 18.38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան Պատֆայնդր» մակնիշի 34 RF 208 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 18.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես C280» մակնիշի 34 AF 289 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MQ 330 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 FU 260 և «ՎԱԶ-2121» մակնիշի 06 US 339 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
***
Հունվարի 26-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ «Հարժիսի խաչմերուկ» կոչվող հատվածում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
***
Հունվարի 26-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի 33 TL 698 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Նարեկացու փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս GX470» մակնիշի 77 QO 774 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 26-ին, ժամը 11.32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Ռադիոթաղ թիվ 5 հասցեի մոտակայքում «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրեյդեր» տեսակի ավտոմեքենա:
***
Հունվարի 26-ին, ժամը 11.16-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 13 LS 215 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 26-ին, ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ջրառատավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ, կան վատառողջ ուղևորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՌԱՖ-2203» մակնիշի 29 SL 071 պետհամարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս են բերել արգելափակումից:
Հրշեջ-փրկարարներն ուղևորներ՝ 1975 թ. ծնված Հ. Ի.-ին և 1964 թ. Հ. Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Աղբյուրը` http://shabat.am/article/23867/23867.html