Մոսկվայի օդանավակայանները չեղարկել են տասնյակ չվերթներ` ուժեղ ձյան պատճառով

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել են մի քանի տասնյակ չվերթներ` ձյան տեղումների պատճառով, հայտնում է Интерфакс-ը:

 

Առցանց չվացուցակի տվյալների համաձայն` «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 52 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 13 չվերթ, մեկը հետաձգվել է, «Վնուկովոյում» չեղարկվել է 8 չվերթ:

 

Չորեքշաբթի ՌԴ մայրաքաղաքում սկսել է ուժեղ ձյուն տեղալ: Համաձայն օդերևութաբանների տեղեկությունների` Մոսկվայում հունվարի 27-ին ողջ օրվա ընթացքում ձյուն կտեղա, ընդ որում` սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կնվազի զրոյից ցածր 2-9 աստիճանով։

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/27/air-1/1912546