Ադրբեջանական ջոկատը լիովին ոչնչացվել է

Ադրբեջանցիներն ոչնչացվել են

Հունվարի 24-ին, ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է:
Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը: