Դավիթաշեն վարչական շրջանում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում, մինչդեռ թաղապետը Ամանորից առաջ հայտարարում էր, թե իրենց մոտ ամեն ինչ OK է. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդու խճուղում, բախվել են Tօyota Corolla մակնիշի 60 ՏՕ 909 համարանիշի և Ford մակնիշի 447 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վարորդները սպասում էին ԱՊՊԱ-ի ժամանմանը, Toyota-ին է բախվում Վազ 2107 մակնիշի 67 ՍՕ 428 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ Ford-ը պատկանում է «Սանիթեք» ընկերությանը:

 

b4f13410135812e68d35cda21f46ab077f5a23fd5192e62d7c51 (1) 2f9c020242df9e9c18823bcdb19eb3a966f501290b50e6721f04 13a3a4d9e61b704d3e2011535e39bdfc070d3ba38c166dcf455a 759ca11493f4c07b575b3bcdb19eb3a966f501290b50e6721f04 a6594264b57a68a2ae3eceb2583cb013d77a63be5a233306630b a6594264b57a68a2ae3eceb2583cb013d77a63be5a233306630b (1) b0a3180f1e0d5547755ecd7789170b8bdac6e5b7f2f8894b0e4d b4f13410135812e68d35cda21f46ab077f5a23fd5192e62d7c51

 

 

Աղբյուրը` http://shabat.am/article/23351/23351.html