«Արտաշի մոտ» ռեստորանի աշխատակցի վիճակում դրական տեղաշարժ կա

News.am-ը գրում է.
Երեւանում հունվարի 21-ին դանակահարված՝ «Արտաշի մոտ» ռեստորանի գանձապահ Գարեգին Սաթումյանի վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից, որտեղ նա տեղափոխվել էր:
Նշենք, որ Գարեգին Սաթումյանը մի քանի տեղից դանակի հարված էր ստացել, վիրահատվել էր, նրա վիճակը ծանր էր:
Դանակահարության մեջ մեղադրվում է Ա. Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի երկորդ մասի 10-րդ կետով, նա հետախուզվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երեւանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի մոտ, հիվանդանոց է տեղափոխվել ռեստորանի գանձապահ Գարեգին Սաթումյանը: Սաթումյանը վիրահատվել է, վիճակը ծանր է:
Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում: Գանձապահ Գարեգին Սաթումյանն այդ ժամանակ աշխատանքի մեջ է եղել, սակայն աշխատակիցների տեղեկություններով, դանակահարությունն առնչություն չունի գանձապահի աշխատանքի հետ: