Ռուսաստանն արգելել է Հայաստանից մսի եւ կաթի ներկրումը

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մսի եւ կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից, նրանք պատճառաբանել են, որ Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակ է, եւ բարձր ռիսկ կա, որ հիվանդությունը Ռուսաստանի տարածք կներթափանցի, հայտնում է ТАСС-ը։

Արգելվել է ներմուծել այն կենդանիների միսը, որոնք կարող են վարակվել դաբաղով, ինչպես նաև կաթնային այն ապրանքատեսակներին, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր ջերմային մշակում չեն անցել։

Արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող մշակումներ չեն անցել։

 

meat-and-milk-300x200

Աղբյուրը` http://henaran.am/170893.html#sthash.GuWvau1n.dpuf